Մաշկաբանություն
Ռոզացեա.կարմիր քիթ
Չնայած գեղեցիկ հնչողությանը` այս հիվանդությունը կապ չունի գեղեցկության հետ: Այս հիվանդության ժամանակ հիվանդի քիթն ու այտերը հագեցած կարմիր գույն են ստանում: Սակայն չպետք է մաշկի առողջ վարդագույնը շփոթել այս հիվանդությանը հատուկ կարմրության հետ, որն առաջանում է արյունատար անոթների աշխատանքի խանգարման հետևանքով:
Հիվանդությունը համեմատաբար ուշ է բժիշկների հետաքրքրությանն արժանացել: 1812-ին, երբ Նապոլեոնի բանակը շարժվեց դեպի Ռուսաստան, անգլիացի բժիշկ Թոմաս Բեյթմանը հրապարակեց սենսացիոն հոդված, որում խոսվում էր մաշկի հանելուկային հիվանդության մասին. մարդու քիթն ու այտերը կարմրում, ապա ծածկվում են պզուկներով: Ինչի հետևանքով է այն առաջանում ու ինչով կարելի է բուժել` անհայտ է:
Մինչ Բեյթմանը, ռոզացեան ոչ ոք լուրջ չէր ընդունում: Այն ընդամենը տհաճ կոսմետիկ թերություն էին կարծում, որն առաջանում էր չափից ավելի հարբեցողության հետևանքով: Ֆրանսիացիներն այն անվանում էին «գինու պզուկներ»,իսկ անգլիացիները գերադասում էին «կելտերի անեծք» սահմանումը: Այն ժամանակներում ռոզացեայի դեմ կիրառում էին սառը թրջոցներ ու արյուն էին բաց թողնում: Դժբախտ հիվանդները ժամեր էին անցկացնում սառցե թրջոցներով կամ դեմքներին փակցրած տզրուկներով, թույլ էին տալիս կտրվածքներ անել, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Փոփոխություն չէր լինում: Միայն XIX դարում բժիշկները համոզվեցին, որ ալկոհոլն այստեղ «մեղք չունի»: Իսկ XX դարում վերջապես պարզեցին հիվանդության մեխանիզմն ու կարողացան ինչ-որ կերպ բարելավել հիվանդի վիճակը:
Ցավոք, մինչ օրս գիտնականները չգիտեն ռոզացեայի առաջացման պատճառները: Միակ բանը, որ նրանց հաջողվեց ապացուցել, այն է, որ այդ հիվանդության նկատմամբ հակումը կարող է փոխանցվել ժառանգաբար:
Ռոզացեան հիմնականում պատահում է 30-ն անց մարդկանց մոտ, հատկապես` մաշկի ու աչքերի բաց գույն ունեցողների հետ: Վիճակագրության համաձայն` կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:
Հիվանդությունն աննկատ է սկսվում: Սկզբում թվում է, թե մաշկի անոթները բուռն կերպով են արձագանքում նույնիսկ աննշան թվացող ազդակներին: Բավական է, ասենք, մեկ գավաթ տաք թեյ խմել կամ էլ կծու բան ուտել, բաղնիք գնալ կամ էլ նյարդայնանալ և, քիթն ու այտերն իսկույն կարմրում են: Ու որքան հիվանդությունը խորանում է, այնքան այդ կարմության տևողությունը երկարում է: Այս փուլում լուրջ հիվանդություն նկատել կարող է միմիայն մաշկաբանը:
Ժամանակի ընթացքում ռոզացեան խորանում է: Մաշկի նորմալ, բնական գույնն այլևս չի վերականգնվում, ախտահարված հատվածները ծածկվում են վարդագույն կորյակներով ու կապտավուն անոթներով: Դեմքը կարգի բերել օգնում են սպիտակեցնող դիմակները կամ էլ պզուկների դեմ միջոցները: Ամեն օր մաշկի թերությունը տոնային քսուքով քողարկելու անհրաժեշտություն է առաջանում: Այս շրջանում է, որ հիվանդները լրջորեն անհանգստանում են առողջության համար ու դիմում մասնագետի:
Եթե հիվանդությունը չբուժվի, անուշադրության մատնվի, ապա մաշկը կդառնա անհարթ, ընդգծված ծակոտիները լայնանում են, բազմաթիվ պզուկները սկսում են բորբոքվել, անգամ թարախակալել: Բարեբախտաբար, այսօր նման բարդություններ հազվադեպ են պատահում, բժիշկներին հաջողվում է հիվանդությունը կանխել վաղ շրջանում:
Ռոզացեա ախտորոշելը դժվար չէ: Եթե բացի կարմիր քթից ու այտերից մարդուն այլ բան չի անհանգստացնում, ապա դա հենց ռոզացեա հիվանդությունն է: Գլխավորն այս հիվանդությունը սովորական կորյակների հետ չշփոթելն է,որոնք սովորաբար հայտնվում են դեռահասության շրջանում: Ավելի լուրջ հիվանդություններից ռոզացեային նման է համակարգային կարմիր գայլախտն ու կարցինոիդային համախտանիշը:Նման հիվանդներին անմիջապես պետք է դիմել ռևմատոլոգի կամ ուռուցքաբանի:
Մաշկը կարմրում է, երբ լայնանում են մակերեսային արյունատար անոթները: Ռոզացեայի դեպքում նույնն է լինում, սակայն մի տարբերությամբ. այդ անոթները ժամանակին չեն նեղանում:
Քանի որ քթի ու այտերի համար պատասխանատու է նույն նյարդը (եռորյակ), գիտնականները հանգել են այն եզրակացության, որ հենց այդ նյարդի սխալ աշխատանքն է հիվանդության պատճառ դառնում: Վերահսկողությունից դուրս մնացած անոթները սկսում են տարօրինակ վարքագիծ դրսևորել:
Իսկ ինչո՞ւ է նյարդը նման կերպ պահում իրեն: Ահա այս հարցն է, որ մինչ օրս անպատասխան է մնացել: Դրա փոխարեն հայտնի են, այսպես կոչված, այն նպաստող գործոնները, որոնք ժամանակի ընթացքում հանգեցնում են ռոզացեայի, իսկ եթե ռոզացեա արդեն կա, ապա` արագացնում զարգացումը:
Դրանցից են`
- սուրճի , թեյի ու կոֆեինի բարձր պարունակությամբ ըմպելիքների հաճակի կիրառումը,
- շատ տաք, կծու, ապխտած ու համեմված ուտելիքների օգտագործումը (վրացական կամ չինական խոհանոց),
- ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը (արև կամ սոլյարի),
- ալկոհոլի չարաշահումը,
- հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումը,
- շատ տաք կամ էլ ցուրտ վայրերում երկարաժամկետ գտնվելը:
Բացի այդ, բժիշկները հայտնաբերել են, որ ռոզացեային սովորաբար նախորդում են նյարդային խանգարումները (դեպրեսիա, նյարդային վիճակ), իմունիտետի խանգարումը, անոթային (մազանոթների շեղումներ), ստամոքս-աղիքային (ցածր թթվայնությամբ գաստրիտներ) կամ էլ ներզատիչ (շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի կամ էլ մակերիկամների) գեղձերի հիվանդություններ, խանգարումներ:
Գեղեցկությունը զոհեր է պահանջում
Ռոզացեայի թիրախը դեմքն է: Ոչ մի օրգան ու մարմնի այլ մաս այդ հիվանդությունից չի տուժում, սակայն դրանից հիվանդի վիճակը չի թեթևանում: Հիմնականում այս հիվանդությունը դառնում է դեպրեսիայի ու լուրջ բարդույթների պատճառ: Ուստի չարժե հիվանդությունը հասցնել ծայրահեղ վիճակի: Առաջին ախտանշանների դեպքում իսկույն դիմեք բժշկի:
Մինչ բուժում սկսելը պետք է ստուգվել ներզատաբանի, գաստրոէնտերոլոգի ու նյարդաբանի մոտ: Ուղեկցող հիվանդությունները կարող են արգելակել կամ բարդացնել բուժման ընթացքը: Եթե ամեն ինչ կարգին է, ապա կարելի է բուժումը սկսել:
Առաջին հերթին հարկավոր է վերանայել սննդակարգը. ռոզացեայի դեպքում արգելվում է այն ամենը, ինչը կարող է նպաստել անոթների լայնացմանը, այսինքն` տաք, ապխտած ու կծու սնունդը: Որոշ ժամանակով հարկավոր է հրաժարվել նույնիսկ կոֆեին պարունակող ըմպելիքներից:
Երկրորդ` պահանջվում է հատուկ խնամք: Ոչ մի կոսմետիկա, որի բաղադրության մեջ ալկոհոլ, յուղ, ացետոն ու հորմոնալ հավելիչներ կան: Տվյալ դեպքում շատ օգտակար են սպիտակուցային ու բանջարեղենա-մրգային դիմակները: Լվացվելու ջուրը նույնպես պետք է գոլ լինի, մաքրող փրփուրները` «զգայուն մաշկի համար» մակնշմամբ:
Արևի դեպքում դուրս գալուց առաջ պետք է անպայման արևապաշտպան, իսկ սառը եղանակին` ցրտից պաշտպանող քսուք կիրառել:
Հարկավոր է վիտամինային թերապիա անցնել. արտաքին տեսքը բարելավելուն կօգնեն К, РР, В2, В6 վիտամինները, ասկորուտինը: Մաշկի ավելորդ յուղայնության ու վարդագույն կորյակների դեմ կարելի է կիրառել վիտամին А պարունակող նյութեր,օրինակ` իզոռետինոյին:
Հարկավոր է ախտահարված մաշկի հատուկ մշակում: Սկզբում` ռոզացեայի նախնական փուլում, օգտակար է մաշկը 1-2%-անոց բորաթթվով, 1-2% ռեզորցինի լուծույթով ու դեղաբույսերի եփուկով շփելը (եղեսպակ, երիցուկ): Մաշկի լիակատար վերականգնման համար օգտակար են ֆիզիոթերապևտիկ միջոցառումները.
- կրիոմերսում, արվում է հեղուկ ազոտի միջոցով` օրումեջ, բուժման կուրսը` 15-20 օր,
- դերմաբրազիա. սա մաշկի մշակումն է հատուկ հղկանյութերով, որ կատարվում է տեղային անզգայացմամբ դեպքում,
- էլեկտրակոագուլացիա, լայնացած անոթների այրում հոսանքի միջոցով (պահանջվում է 20 սեանս):
Եվ վերջապես, հակամանրէ դեղամիջոցների կիրառում: Ինչպես փորձն է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ միջոցներն արդյունք տալիս են: Ռոզացեայի դեպքում առաջարկվում են տետրացիկլինային հակաբիոտիկներ ու մետրոնիդոզոլ:
09.04.2014 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ